Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել 28-ը նոյեմբերի 2025թ. յոթերորդ նստաշրջանի հերթական՝ երրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով․
2․2026 թվականի ընթացքում Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու մասին,
3․Եղեգիս համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
4․Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 10Լ որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2025-2026 թ․թ․ համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին,
6․Աստղիկ Արմենի Գրիգորյանի սեփական գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
7․Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
8․Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա ծրագիրը հաստատելու մասին,
9․Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարների կիրառման կարգը հաստատելու մասին,
10․27-ը հունվարի 2025 թվականի «Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
11․Եղեգիս համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
12.Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,00526 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,
13․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,14849 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին։
14․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։