Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24--րդ կետի պահանջներով և հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 6․12․2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրելու և ստուգելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Սամվել Մարտիրոսյան- համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)Աննա Դանիելյան- համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
3) Արմեն Հակոբյան -համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,
4)Էլիզա Ղարիբյան -համայնքապետարանի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
5) Գարեգին Եղյան- համայնքապետարանի գլխավոր մասնագետ,հանձնաժողովի անդամ,
6) Հրաչյա Պողոսյան- ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ։
2․Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ վերահսկողություն սահմանել ՝ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքներին հաշվառման վերցնելու գործընթացի վրա։