Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի, 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 06․12․2018 թ․ թիվ 1419-Ն որոշման դրույթները, քաղաքացի Սևակ Արմանի Խաչատրյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախին բնակիչ, ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինվորական Սևակ Արմանի Խաչատրյանին բնակարանային հաշվառման վերցնելու համար հարուցել վարչական վարույթ։
2․Հանձնարարել համայնքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովին կատարել դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված բնակարանային պայմանների ստուգում և ներկայացնել եզրակացություն։
3.Սույն որոշման կատարման պարտականությունը վերապահել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին: